Բաժիններ՝

Տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց պատանի 300 ինժեներների առաջին հոսքին

9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքը հրաժեշտ տվեց Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։ Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: 111_640x420

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները: Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները: 222_640x420

Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչ, որը ամառային տեխնոլոգիական ճամբարի 300 մասնակիցների անունից նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։
Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, լողի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումների: 333_640x420

«Մեզ համար ուրախալի է և ոգևորիչ, որ անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները հնարավորություն ունեն միմյանց հետ կիսվելու ինժեներական հմտություններով: Այս ճամբարը վառ օրինակն է մեր ընկերության այն համոզման, որ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կրթությունը և գիտելիքը, թերևս, լավագույն հիմքն են ցանկացած կարևոր գործի: Ucom-ը, որպես հայկական ընկերություն, մշտապես լինելու է նման նախագծերի աջակից, որոնք այսօր բոլորիս աշխատանքի ծիլերն են ցուցադրում, իսկ վաղը լինելու են Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացման հիմքը», – ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։ 444_640x420

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, – «Վորլդ Վիժնը տարիներ շարունակ երեխաների համար ամառային ճամբարներ է կազմակերպում: Մենք հավատացած ենք, որ այս տարի ևս երեխաները վառ հիշողությունների ու տպավորությունների հետ մեկտեղ տուն են տանում նաև ինժեներական նոր գիտելիքներ ու հմտություններ»: 555_640x420

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնումը՝ գիտելիքի փուլն է: Գիտելիքին հաջորդում է երեխաների պրակտիկ համագործակցությունը, որի հիմքը նմանատիպ ճամբարների գործարկումն է: 666_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս