Բաժիններ՝

«Եթե դու ունես Մոուրինիոյին, նշանակում է՝ դու տիտղոս նվաճելու շանս ունես». Ռիո Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակումը:

«Եթե դու ունես Մոուրինիոյին, նշանակում է՝ դու տիտղոս նվաճելու շանս ունես: «Մանչեսթեր Յունայթեդի» համար չլսված բան է ասելը. «Մենք ուզում ենք ընկնել Չեմպիոնների լիգա»: Իմ տարիներին նպատակը միայն մեկն էր՝ չեմպիոնություն:

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց Մոուրինիոյին իդեալական ժամանակ: Հաղթողները վտանգավոր են հենց այն բանից հետո, երբ նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում: Նա շատ կենտրոնացած է, չնայած Ժոզեին հսկայական աշխատանք է սպասվում»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս