
Անդրեա Պիրլոյի ազգանունով մարզաշապիկը դարձել է ամենավաճառվողը MLS-ում

Իտալացին դարձել է Քլինթ Դեմփսիից ավելի հայտնի:
3 տարվա մեջ առաջին անգամ Քլինթ Դեմփսիի մարզաշապիկը իջել է 2-րդ հորիզոնական: Ինչպես հաղորդում է ESPN-ը, սոքերի լեգենդին անցել է Անդրեա Պիրլոն, ով խաղում է «Նյու-Յորք Սիթիի» կազմում:
3-րդ տեղում է հայտնվել Դավիդ Վիլյայի մարզաշապիկը: Սթիվեն Ջերրարդը, Կական և Դիդիե Դրոգբան գրավել են 5-7-րդ տեղերը: Հաջորդ 2 տեղերն են գրավել Սեբաստիան Ջովինկոն և Ֆրենկ Լեմպարդը:
Դավիդ Վիլյան գլխավորում է MLS-2016-ի ռմբարկուների ցանկը (12 գոլ):
«Նյու-Յորք Սիթին» 20 հանդիպումներից հետո ունի 30 միավոր և գլխավորում է Արևելյան Կոնֆեդերացիայի մրցաշարային աղյուսակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը