Բաժիններ՝

«Մեր նպատակը Պրեմիեր լիգայում մնալն է». Կլաուդիո Ռանիերի

Սկսվեց նորից:

«Դուք չեք հավատա, բայց մյուս առաջնության մեր խնդիրը ԱՊԼ-ում մնալն է: Տիտղոսից հետո հաջորդ տարին միշտ շատ ծանր է, իսկ մենք հիմա ավելի շատ զբաղված ենք առաջատարներին պահելու խնդրով, այլ ոչ թե հավաքներ անցկացնելով: Խոստանում եմ, որ դեռ կերազենք տիտղոսների մասին, բայց ոչ այս անգամ»,- ասել է Ռանիերին BBC-ին տված հարցազրույցում:

«Լեսթերը» զրկվեց Կանտեից, ով տեղափոխվեց «Չելսի», իսկ Ռիհադ Մահրեզը շարունակում է բանակցությունները այլ ակումբների հետ: «Աղվեսներին» հաջողվել է պահպանել Ջեյմի Վարդիին. հարձակվողը նոր պայմանագիր է ստորագրել՝ նախատեսված մինչև 2020թ:

2015-16 մրցաշրջանում «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ԱՊԼ-ն:
Կլաուդիո Ռանիերին ձեռք է բերել Ահմեդ Մուսային, Նանպալի Մենդիին, Ռոն-Ռոբերտ Ցիլերին և Լուիս Էրննադեսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս