«Արսենալը» 50 մլն եվրոյով «Նապոլիից» կգնի Գոնսալո Իգուաինին
Արգենտինացին կխփի Մեզութ Օզիլի ռեկորդը:
Երեկ «Նապոլիի» պաշտոնական ռադիոկայանի լրագրող Ֆրանչեսկո Մարչանոն հայտարարեց, որ Իգուաինը, չնայած «Յուվենթուսի» ռեալ առաջարկին, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Արսենալ»:
Սերիա Ա-ի լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար «զինագործները» կծախսեն ռեկորդային գումար՝ 50 մլն եվրո, ընդ որում, հակառակ ուղղությամբ կգնա նաև Օլիվիե Ժիրուն:
Իգուաինի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենթուսը»: Ֆուտբոլիստը «Նապոլի» է տեղափոխվել «Ռեալից», 2013 թվականին: Իգուաինն ինքը մերժեց չինական ակումբի խոշոր առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին խփել է 36 գնդակ:
«Արսենալի» պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերումը մնում է Մեզութ Օզիլը (47 մլն եվրո):
Պատրաստեց Անի Գաբուզյանը