Բաժիններ՝

Ն’Գոլո Կանտեն «Լեսթերից» տեղափոխվեց «Չելսի»

«Կապույտները» իրականացրին 2-րդ տրանսֆերը:

Շաբաթ «Չելսին» հաղորդեց ֆրանսիացի կիսապաշտպանի հետ 5-ամյա պայմանագիր ստորագրելու մասին:

«Ես շատ երջանիկ եմ, որ տեղափոխվեցի Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկը: Երազանքը դարձավ իրականություն: Հիասքանչ մարզիչ Անտոնիո Կոնտեի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորությունը չափազանց լավն էր, որպեսզի ես դրանից հրաժարվեի»,- Կանտեի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Տրանսֆերի մանրամասները չեն բացահայտվում, բայց RMC Sport-ը ավելի վաղ հաղորդել էր, որ ֆրանսիացու վաճառքից «Լեսթերը» կստանա 38 մլն եվրո:

Ն’Գոլոն դարձավ «կապույտների» այս ամառվա 2-րդ ձեռքբերումը Բելգիայի հավաքականի հարձակվող Բատշուայից հետո:

Նախորդ մրցաշրջանում Կանտեն դարձել է Անգլիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս