
Եգիպտոսն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ

Եգիպտոսը դեմ է հանդես եկել այն ձևակերպմանը, որը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին «հարգել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը»:
«Մենք առաջարկել ենք տարբեր ձևակերպումներ, որոնք ցուցադրում են հարգանք ժողովրդավարության և սահմանադրականության սկզբունքների նկատմամբ, սակայն ամերիկացիները հրաժարվել են համագործակցությունից»,- Reuters-ի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Եգիպտոսի հատուկ ներկայացուցիչ Ամր Աբդուլատտան:
Գործակալությունը հաղորդում է, որ, ըստ դիվանագետների, Եգիպտոսը պնդել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այն կառույցը չէ, որը կարող է եզրակացություններ անել այս կամ այն կառավարության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրվելու մասին:
Հայտարարության ընդունման համար անհրաժեշտ է, որպեսզի նրան աջակցեն Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ երկրները:
ԱՄՆ-ի ներկայացրած հայտարարության մեջ, որը ներկայացնում է գործակալությունը, խորը անհանգստություն է արտահայտվում՝ կապված Թուրքիայում ստեղծված իրավիճակի հետ, զսպվածության, բռնություններից խուսափելու, արնահեղության չդիմելու կոչ է պարունակվում՝ ուղղված բոլոր քաղաքական ուժերին:
Հայտարարության մեջ ասվում է ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու և իրավիճակը օրինականության հուն վերադարձնելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ ուրբաթ գիշեր Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդհանուր առմամբ կարողացել է ճնշել զինվորականների ապստամբությունը: