Բաժիններ՝

Շտայնմայերը հուսով է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթանակի Քլինթոնը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս ունի, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթանակի ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Կարծում եմ՝ նա իր հետ կբերի ամենը, ինչի կարիքն ունի Ամերիկան ներկայիս վիճակում»,- ասել է Շտայնմայերը գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է DW-ն:

«Հիլարի Քլինթոնը ոչ միայն փորձառու դիվանագետ է, նա նաև հասել է ԱՄՆ-ի լուրջ ճանաչմանը գործունեության այլ ոլորտներում, օրինակ՝ շնորհիվ սոցիալական քաղաքականության և առողջապահության քաղաքականության ոլորտում իր նախաձեռնությունների»,- հավելել է Շտայնմայերը:

Բացի այդ, ըստ գերմանացի քաղաքական գործչի, Քլինթոնը լավ է ճանաչում Եվրոպան:
Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփին Շտայնմայերը մեղադրել է ոչ հստակ արտաքին քաղաքականություն վարելու մեջ:

«Հաճախ մեջբերում են նրա արտահայտությունները, թե նա ցանկանում է ուժեղ դարձնել Ամերիկան: Ի՞նչ է դա հստակ նշանակում, գաղտնիք է մնում»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հուլիսի 18-ին սկսվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը, որտեղ Թրամփը պետք է առաջադրվի որպես պաշտոնական թեկնածու ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Դեմոկրատների մոտ նման գործընթաց տեղի է ունենալու 1 շաբաթ անց:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս