
Ուկրաինայի Սուպեր գավաթ. Կիևի «Դինամոն» հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց ոչ ոքի արդյունքով (1:1): Հանդիպումը տեղի ունեցավ Օդեսայի «Չերնոմորեց» մարզադաշտում: Խաղի 58-րդ րոպեին Ֆրեդի գոլի շնորհիվ Դոնեցկի «Շախտյորն» առաջ անցավ, բայց 80-րդ րոպեին Դոմագոյ Վիդան փրկեց «Դինամոյին» պարտությունից:
11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին կիևցիները՝ 4:3: «Շախտյորում» վրիպեցին Բերնարդը և Եվգենի Սելեզնյովը, «Դինամոյում»՝ Դենս Գարմաշը: Վճռորոշ 11 մետրանոցն իրացրեց Ժունիոր Մորալեսը:
«Դինամոն» նվաճեց Ուկրաինայի Սուպեր գավաթը 6-րդ անգամ: «Շախտյորը» մրցաշարի ռեկորդակիրն է, որը նվաճել է մրցանակը 7 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը