
Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հուլիսի 16-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վնասվել է գազատար խողովակը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին Nissan Pathfinder մակնիշի 55 RT 588 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Հ., ուղևոր՝ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին ու կողաշրջվել. առկա է գազի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ 1-04 ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատարի արտահոսքը:
Փրկարարներն ուղղել են մեքենան: