Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախատեսում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, արտաքին հարցերի հանձնաժողովն ընդունել է «Ուկրաինայում կայունության և ժողովրդավարության վերաբերյալ» նախագիծը, որը նախատեսում է աջակցություն ցուցաբերել Ուրակինային դեմոկրատական փոփոխություններ անցկացնելու գործընթացում:

Դեմոկրատ Էլիոթ Էնգելը և հանրապետական Ադամ Կիզինգերն այս օրինագիծը կոնգրեսականների քննարկմանն էին ներկայացրել ապրիլի վերջին: Օրինագծի հեղինակներն առաջարկում են խստորեն սահմանափակել ԱՄՆ նախագահի լիազորությունները Ղրիմի կարգավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ համարելու հարցում: Եթե փաստաթուղթը հաստատվի, ապա ԱՄՆ ղեկավարը Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող է չեղյալ հայտարարել երկու դեպքում` Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման դեպքում կամ եթե ապացուցվի, որ «թերակղզու կարգավիճակի հետ կապված որոշումը կայացվել է միջազգային վերահսկողության պայմաններում և ճանաչվել ժողովորդավար ընտրված ուկրաինական կառավարության կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս