Բաժիններ՝

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են քաղաքական երկխոսության վերականգման հարցերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը և նրա թուրք գործընկեր Ալի Քեմալ Այդինը Մոսկվայում քննարկել են քաղաքական երկխոսության վերականգնման, տնտեսական համագործակցության ակտիվացման հեռանկարներն ու հարցերը` կապված ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա այցելելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում կողմերը քննարկել են ռուս­ թուրքական համագործակցության վերականգնման հեռանկարները, այդ թվում` քաղաքական երկխոսության վերականգնումը, առևտրատնտեսական և մշակութային ու հումանիտար փոխգործակցության ակտիվացումը»,­ նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա այցելելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս