Լոնդոնում անծանոթը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ
Լոնդոնում անծանոթը կրակ է բացել ոստիկանության երեք աշխատակիցների ուղղությամբ: Ինչպես գրում է Ria.ru-ն, իրավապահների հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ չկան:
Ավելի վաղ ոստիկանների մի խումբ ահազանգի հետքերով ժամանել էր դեպքի վայր. հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ զինված տղամարդու են նկատել:
Իրավապահները խուզարկել են տարածքը և ձերբակալել անծանոթի, սակայն նրա մոտ զենք չեն գտել: «Ոստիկանության ծառայողները տեղում են մնացել, իսկ որոշ ժամանակ անց տղամարդը կրակել է երեք ծառայողների ուղղությամբ, որոնք ոստիկանական մեքենայի մեջ են գտնվել: Նա փախել է դեպքի վայրից, ներկա պահին մենք ճշտում ենք մանրամասները: Ոստիկանները չեն տուժել»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Իրավապահները նշել են, որ անծանոթ տղամարդը մուգ մաշկ ունի, կրում է ջինսե տաբատ և մոխրագույն վերնաշապիկ: