Բաժիններ՝

ԵԱՏՄ-­ում թեթև արդյունաբերական արտադրանքի հավատարմագրումը կդյուրացվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հաստատել է Մաքսային միության «Թեթև արդյունաբերության անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, կանոնակարգի հաստատման առնչությամբ ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավար Արման Շաքալիևը շեշտել է, որ կատարված փոփոխությունները նպաստում են ԵԱՏՄ երկրներում բիզնեսի առավել արդյունավետ իրականացմանը:

Փոփոխությունները հնարավորություն են տալիս առավել արագ հավատարմագրեր ստանալ ԵԱՏՄ երկրներում թեթև արդյունաբերության արտադրանքների համար: Նոր կանոնակարգի դրույթներն առնչվում են նաև քիմիական, տեքստիլ, պոլիմերային, կաշվի և այլ տիպի արտադրանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս