Բաժիններ՝

2014թ­-ից ի վեր կայացել է ՆԱՏՕ-­Ռուսաստան խորհրդի առաջին նիստը

Բրյուսելում հուլիսի 13-­ին տեղի է ունեցել ՆԱՏՕ­-Ռուսաստան խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, նիստի ավարտին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ երկու կողմերը կրկին տարակարծիք են եղել Ուկրաինայի հարցում: «Այսօր դիրքորոշումների մոտեցում տեղի չի ունեցել»,-­ ասել է Ստոլտենբերգը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-­ն խորությամբ կուսումնասիրի Բալթիկ ծովի տարածաշրջանում օդային անվտանգության ապահովման
վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները:

Սա Ռուսաստան­-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստն էր 2014թ-­ից ի վեր, երբ Ղրիմի` Ռուսաստանին միացումից հետո ՆԱՏՕ­-ն կասեցրեց վերջինիս
հետ քաղաքացիական և ռազմական համագործակցության բոլոր ձևերը:

ՆԱՏՕ­-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 2002թ­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031