Բաժիններ՝

Թունիսում համաձայնագիր է ստորագրվել ազգային միասնության կառավարության ձևավորման առնչությամբ

Թունիսի հիմնական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին ազգային երկխոսությանը, երկրի նախագահական նստավայրում համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Business News տեղեկատվական պորտալը, համաձայնությունը ստացել է «Կարթագենի համաձայնություն» անվանումը:

Համաձայնության ստորագրմանը նախորդել է ազգային երկխոսության գործընթացը, որի ժամանակ քննարկվել են ինչպես ձևավորվելիք կառավարության կազմը, այնպես էլ դրա աշխատանքի հիմնական ուղղությունները: Ազգային միասնության կառավարության ստեղծման գաղափարի մասին հայտարարել էր երկրի նախագահ Բեժի Քաիդ էս­Սեբսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031