
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում

Հուլիսի 10-ին, ժամը 21.25-ին ստացված ահազանգի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ մոտ 1000 քմ մակերեսով:
Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: