Բաժիններ՝

Էնդի Մարեյը` Ուիմբլդոնի կրկնակի հաղթող

Բրիտանացի Էնդի Մարեյը 2-րդ անգամ նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը: Առաջին անգամ Մարեյը Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը նվաճել էր 2013 թվականին:

2 ժամ 50 րոպե տևած եզրափակչում 29-ամյա թենիսիստը 3 սեթում 6:4, 7:6, 7:6 հաշվով պարտության մատնեց կանադացի Միլոշ Ռաոնիչին:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա Մարեյի 3-րդ հաթանակն էր. 2012թ. նա հաղթել էր նաև US Open-ում: 25-ամյա Ռաոնիչն առաջին անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031