Մեկնարկեց 13-րդ «Ոսկե Ծիրան»-ը. azatutyun.am
Մեկնարկեց «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացման ֆիլմից առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոն Քեոսայանի և ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի աստղերը:
Փառատոնի մեկնարկին ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: