
Երգչուհի Ջուսն ամուսնացել է

Քիչ առաջ երգչուհի Ջուսն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր ամուսնության մասին լուրը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավորում եմ մեզ հարաբերություններն օրինականացնելու կապակցությամբ: Սիրում եմ քեզ իմ հզոր Վահագն Մանուկյան»:
Երգչուհու ամուսինը մասնագիտությամբ փաստաբան է: Հիշեցնենք, որ երեկ երգչուհին նշել էր իր ծննդյան տարեդարձը: Հենց երեկույթին էլ պարզ է դարձել, որ երգչուհին ամուսնացել է: Երեկույթին ներկա հյուրերին նրանք ցույց են տվել իրենց ամուսնության վկայականը: