Բաժիններ՝

Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Բասեկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031