Բաժիններ՝

«Զլատան, Մանչեսթերում միայն մեկ արքա կա, բայց, եթե ուզում ես, կարող ես դառնալ արքայազն». Էրիկ Կանտոնա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար հարձակվող Էրիկ Կանտոնան դիմել է թիմի նոր հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Ես անձնական ուղերձ ունեմ Զլատանի համար: Դու որոշել ես պաշտպանել կարմիր գույները և դա լավագույն ընտրությունն է, որը դու երբևէ կատարել ես: Երբ դու կքայլես «Երազանքների թատրոնով», ապա կզգաս երբևէ այդտեղ խաղացած լեգենդների ուրվականների ներկայությունը:

Այդ զգացողությունը կառաջանա, երբ դու գոլ խփես հենց «Stretford End» տրիբունայի առաջ, իսկ երկրպագուները կսկսեն փառաբանել քո անունը, քո սիրտը կսկսի այնքան ուժեղ բաբախել, դու կզգաս, որ սիրում ես «Մանչեսթեր Յունայթեդն» այնքան ուժեղ, ինչպես քեզ են սիրում այնտեղ: Եվ այդ ժամանակ, իմ բարեկամ, դու կհասկանաս, իր վերջապես գտել ես քո տունը:

Եվ վերջինը, Մանչեսթերում կա միայն մեկ արքա, բայց դու կարող ես լինել արքայազնը, եթե ուզում ես: Եթե ուզում ես, կարող ես վերցնել իմ 7 համարը, դա իմ նվերն է:
Արքան գնաց, կեցցե արքայազնը»,- ասել է Կանտոնան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս