Բաժիններ՝

Դավիթ Բեկ փողոցում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի շրջադարձի մոտակայքում (Հեռուստաաշտարակի մոտակայք) տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Mersedes E-124 մակնիշի 35 AD 976 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է Դավիթ Բեկի և Սարի Թաղի 21 փողոցների (Հեռուստաաշտարակի մոտակայք) շրջանաձև խաչմերուկի կենտրոնում գտնվող արգելապատնեշին:

Փրկարարները տուժած ուղևորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա (տեղափոխվել է Էրեբունի ԲԿ), փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031