
Ուիլյամս քույրերը հաղթեցին 14-րդ սաղավարտը 14-րդ եզրափակչում

Սերենա և Վինուս Ուիլյամսները Մեծ սաղավարտի իրենց 14-րդ եզրափակչում հաղթեցին Յարոսլավա Շվեդովային և Տիմեա Բաբոշին և նվաճեցին իրենց 14-րդ Սաղավարտը և 6-րդ Ուիմբլդոնը: Զուգախաղի հաղթանակների քանակով քույրերը կիսում են 5-րդ տեղը Բաց դարաշրջանում: Ռեկորդը պատկանում է Մարտինա Նավրատիլովային՝ 31 տիտղոս:
Ուիմբլդոն
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Կանայք
Զուգախաղ
Եզրափակիչ
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) / Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) – Տիմես Բաբոշ (Հունգարիա) / Յարոսլավա Շվեդովա (Ղազախստան) 6:3, 6:4
Պատրաստեց Անի Գաբուզյանը