Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հուլիսի 9-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կմ–ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Grand Cheroki» մակնիշի 34 FD 969 պետհամարանիշի (վարորդ Ա. Մ., ծնվ 1975թ.) և «Mersedes-C» մակնիշի 88 US 998 պետհամարանիշի (վարորդ Հ. Ա., ծնվ. 1986թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ն տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Մ.-ին, ով նույնպես տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: