
Յուրա Մովսիսյանի գոլը փրկել է «Ռեալ Սոլթ Լեյքին»

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» 1:1 հաշվով պարտության է մատնել կանադական «Մոնրեալ Իմփեքթին»:
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել են հյուրերը: «Ռեալ Սոլթ Լեյքը» պատասխան գոլը խփել է 79-րդ րոպեին. վաստակած 11 մետրանոցը դիպուկ իրացրել է Յուրա Մովսիսյանը: Հայ հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին: 28-ամյա ֆուտբոլիստի համար այդ գոլը 7-րդն էր MLS-ի ընթացիկ առաջնության 17 հանդիպումներում:
18 խաղ անցկացրած «Ռեալ Սոլթ Լեյքը» 29 միավորով Արևմտյան գոտու 3-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից դուրս մնացած 28-ամյա Յուրա Մովսիսյանը ճանաչվել էր MLS-ի հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: