Բաժիններ՝

Այսօր Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 05.30-ից 20.00-ը

Վերին Լարսի ավտոճանապարհն այսօր` հուլիսի 10-ին, մի քանի ժամով կրկին կբացվի:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը, հայտնում է, որ ժամը 05:30-ից մինչեւ 20:00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետեւյալ կանոնների պահպանման դեպքում.

• միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է

• երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

• ինտենսիվ տեղումների դեպքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելվում է:

Երթեւեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության եւ համակարգման ներքո:

Հիշեցնենք, որ տեղումների հետեւանքով հունիսի 23-ին փլուզվել էր Լարսի ավտոճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով ավելի քան 10 օր ճանապարհն անանցանելի էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս