«Այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Մոուրինիոն և Կլոպը, ինձ ավելի լավն են դարձրել». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ում թոփ-մարզիչների հակամարտության սպասումներով: Հաջորդ մրցաշրջանում Անգլիայում բացի Գվարդիոլայից, պետք է աշխատեն այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ժոզե Մոուրինիոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր») և ուրիշներ:
«Շատ լավ է, որ լիգայում այսքան թոփ-մարզիչներ կան: Մրցակցությունը նրանց հետ կօգնի ինձ բարձրանալ մեկ այլ աստիճան և կդրդի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես կկատարելագործվեմ այս մասնագետների հետ միասին: Մոուրինիոն և մյուս թոփ-մարզիչները օգնել են ինձ հասնել նոր մակարդակի: Նա, Կլոպը, և Տուխելը Գերմանիայում դարձել են ինձ ավելի լավը:
Շատ հետաքրքիր է լինելու: Կոնտեն «Չելսիում» է. մեծագույն տակտիկ և գերազանց ձեռքբերում լոնդոնցիների հաամր: Հետաքրքրի կլինի մրցակցել Ռանիերիի և Կումանի հետ: Դժվար է ասել, թե ինչեր կկատարվեն սպասվող մրցաշրջանում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը