
Պեպեն վերադարձել է մարզումների

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է մարզումների:
Հիշեցնենք, որ Պեպեն վնասել էր երկու ազդրերը: Ֆուտբոլիստը բաց էր թողել Ուելսի հավաքականի հետ կիսաեզրափակիչ հանդիպումը և մի քանի մարզում:
Ամենայն հավանականությամբ, Պեպեն կկարողանա մասնակցել հուլիսի 10-ին կայանալիք եզրափակչին: Պորտուգալացիները Եվրո-2016-ի հաղթողին պարզելու համար մրցելու են Ֆրանսիայի ընտրանու դեմ:
Սիրարփի Աղաբաբյան