Բաժիններ՝

«Պորտուգալիայի հավաքականը գտնվում է ավելի լավ վիճակում, քան Ֆրանսիան»

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսվել է Եվրո-2016-ի եզրափակչում Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականների անցկացվելիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 23:00-ին:

«Խաղը երկու թիմերի համար էլ շատ հետաքրքիր և բարդ կլինի: Ֆրանսիան ուժեղ է խաղում հարձակման ժամանակ, բայց պրոբլեմներ ունի պաշտպանությունում: Պորտուգալիան կոմպակտ հավաքական է, նրանք հիշեցնում են Անտոնիո Կոնտեի Իտալիան: Երկու մարզիչներն էլ շատ մանրակրկիտ կուսումնասիրեն մեկը մյուսին:
Ֆրանսիան ֆավորիտ է հանդիսանում՝ հաշվի առնելով, որ խաղում է տանը, բայց Պորտուգալիան գտնվում է ավելի լավ վիճակում»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս