
Վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ Ուիմբլդոնի եզրափակչում չեն խաղա ոչ Ֆեդերերը, ոչ Նադալը, ոչ էլ Ջոկովիչը

Այս տարվա Ուիմբլդոնի տղամարդկանց եզրափակիչը կդառնա առաջինը վերջին 14 տարիների ընթացքում, որում չեն լինի ոչ Ռոջեր Ֆեդերերը, ոչ Ռաֆայել Նադալը, ոչ Նովակ Ջոկովիչը, որոնք երեքով 12 անգամ հաղթել են Լոնդոնում և ևս 7 անգամ հասել են եզրափակիչ:
Վերջին անգամ Ուիմբլդոնում նման բան պատահել է 2002թ., երբ եզրափակչում Լլեյտոն Հյուիտը հաղթեց Դավիդ Նալբանդյանին: Ֆեդերերն այդ ժամանակ պարտվեց առաջին շրջանում, իսկ Նադալն ու Ջոկովիչը մրցաշարում դեռ չէին էլ սկսել խաղալ:
2016թ. եզրափակչում կխաղան 2013թ. չեմպիոն Էնդի Մարեյը և Միլոշ Ռաոնիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը