Բաժիններ՝

Facebook-ի մեսինջերում հաղորդագրություններն այժմ գաղտնի կլինեն

Facebook-ը սկսել է թեստավորել գաղտնի նամակագրությունները, որտեղ օգտատերերի նամակները պաշտպանված են «ավարտված կոդավորման» շնորհիվ: Այժմ գործառույթը հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար:

Facebook Messenger-ում «ավարտված կոդավորման» շնորհիվ հաղորդագրությունները հասանելի կլինեն միայն երկու մարդու համար՝ նրանց, ովքեր հաղորդագրություններն ուղարկում են և նրանց, ովքեր ընդունում են դրանք:

«Գաղտնի» նամակագրությունների գործառույթում կա նաև հաղորդագրությունների ինքնաջնջման համար հատուկ սահմանված ժամանակ: Մեսինջերում նամակը կկոդավորվի միայն այս գործառույթի ակտիվացումից հետո:

«Գաղտնի խոսակցությունները կարող են ընթերցվել միայն մեկ սարքով և մենք հասկանում ենք, որ այս փորձը ճիշտ չէ բոլորի համար: Կարևոր է նաև նշել, որ գաղտնի նամակագրություններում մենք չենք աջակցում տեսանյութերի և gif-երի ուղարկմանը»,- ասվում է սոցիալական կայքի բլոգում:

Առաջին անգամ «գաղտնի նամակագրությունը» հասանելի է դարձել Telegram-ի մեսինջերի համար: Հետագայում հաղորդագրությունները սկսեցին կոդավորել WhatsApp-ը, Viber-ը և հաղորդագրությունների փոխանակման այլ ծառայություններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս