Բաժիններ՝

Օբաման պաշտոնապես հայտարարել է Լեհաստանում հազար ամերիկացի զինծառայող տեղակայելու մասին

Միացյալ Նահանգները Լեհաստանում կտեղակայի 1000 զինծառայող: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր լեհ գործընկերոջ՝ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո:

«ԱՄՆ-ը Լեհաստանում կտեղակայի մոտ 1000 զինծառայողից բաղկացած գումարտակ՝ լեհ զինծառայողների հարևանությամբ»,- գործակալությունը մեջբերել է Սպիտակ տան ղեկավարի խոսքերը:

Նա նաև տեղեկացրել է Լեհաստանում ամերկյան զրահատանկային բրիգադի համար կենտրոնակայանի ստեղծման մասին:

«Այլ կերպ ասած՝ Լեհաստանում կավելանա ՆԱՏՕ-ի կոնտինգենտը և ամերիկացի զինծառայողների, ինչպես նաև ամենաժամանակակից տեխնիկայի թիվը»,- ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տեղեկացրեց, որ դաշինքի ղեկավարները որոշում են կայացրել ձևավորել չորս բազմազգ գումարտակ Բալթյան երկրներում Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով։

Ըստ Ստոլտենբերգի՝ գործընթացը կմեկնարկի 2017 թվականին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ ուժերը ցուցադրելու են ՆԱՏՕ-ի ուժն ու այն փաստը, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի դեմ հարձակում դիտարկվելու է հարձակում ՆԱՏՕ-ի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս