Ռուսաստանին հնարավոր չէ ու չի կարելի մեկուսացնել․ Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի մեկուսացումն անհնար և անցանկալի է»,-ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով, Ռուսաստանին հնարավոր չէ ու չի կարելի մեկուսացնել։ Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն չի ցանկանում նոր սառը պատերազմ, սպառազինության մրցավազք և առճակատում։ Նրա հավաստիացմամբ, ՆԱՏՕ-ն իր զսպման միջոցների և իր պաշտպանության ամրապնդմամբ շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության։ Նա նաև փոխանցեց, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հերթական խորհրդի նիստի ժամանակ պատրաստվում են ռուսական կողմին տեղեկացնել ընդունված որոշումների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031