Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն 2017-ին բազմազգ ուժեր կտեղակայի Լեհաստանում ու Բալթյան երկրներում

Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարևոր հայտարարություններով հանդես եկավ։ Քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ընթացքում նա տեղեկացրեց, որ ալիանսի ղեկավարներ որոշում են կայացրել ձևավորել չորս բազմազգ բատալյոն Բալթյան երկրներում Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով։ Ըստ Ստոլտենբերգի՝ գործընթացը կմեկնարկի 2017 թվականին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այդ ուժերը ցուցադրելու են ՆԱՏՕ-ի ուժն ու այն փաստը, որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի դեմ հարձակում դիտարկվելու է հարձակում ՆԱՏՕ-ի դեմ։

«Մենք որոշել ենք ընդլայնել ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան հատվածում` այնտեղ տեղակայելով չորս բատալյոն», – ասաց նա՝ հստակեցնելով, որ Լատվիա զինվորականներ կուղարկի Կանադան, Լիտվա՝ Գերմանիան, Էստոնիա՝ Մեծ Բրիտանիան, Լեհաստան՝ ԱՄՆ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031