Բաժիններ՝

Օբաման կոչ է արել ՆԱՏՕ-ին միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի, ԴԱԻՇ-ի և Brexit-ի դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է մոբիլիզացնել քաղաքական կամքն ու կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը, Ռուսաստանը և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը, հայտնում է RIA Novosti-ն:

«Ահաբեկչությունները, ոգեշնչված կամ կազմակերպվա ԴԱԻՇ-ի կողմից, խլել են անմեղ մարդկանց կյանքեր ՆԱՏՕ-ի երկրներում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսելից մինչև Ստամբուլ: Աֆրիկայից մինչև Սիրիա ձգվող հակամարտությունները դարձան ներգաղթյալների ալիք, որոնք ապաստան են որոնում Եվրոպայում:

Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական ագրեսիան սպառնում է միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի մեր տեսլականին:

Բրիտանիայի քվեարկությունը, հօգուտ ԵՄ-ից դուրս գալու, կարևոր հարցեր է բարձրացնում եվրոպական ինտեգրման ապագայի մասին»,- գրել է Օբաման Financial Times-ի համար գրված հոդվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս