«Այսպիսի մեծ ակումբում խաղալով՝ հարգում եմ հորս հիշատակը». Հենրիխ Մխիթարյան
Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիային»:
«Սիրելի ընկերներ, ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Դորտմունդի «Բորուսիային»՝ վարչախմբին, մարզչական շտաբին, իմ թիմակիցներին և իհարկե, բոլոր զարմանահրաշ երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, որ Դուք ինձ փոխանցեցիք նախորդ մրցաշրջանում: Ես երբեք չեմ մոռանա վերջին 3 տարիների այն պահերը, որ մենք միասին անցկացրել ենք խաղադաշտում և դրանից դուրս: Ինձ համար իսկապես մեծ պատիվ է նման մեծ ակումբի և քաղաքի ներկայացուցիչը լինելը:
Երբ ես հետ հայացք եմ գցում իմ արմատներին և իմ հոր ֆուտբոլային կարիերային, հասկանում եմ, որ ինձ սովորեցրել են հաղթահարել նոր մարտահրավերները և ես զգացի, որ ընտանիքիս ժառանգությունը և հորս հիշատակը պատվելու համար պետք է կատարեմ այս քայլը և միանամ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր հիշողությունների համար: Դուք միշտ իմ սրտում կմնաք:
Սիրով, Միկի»: