Բաժիններ՝

«Ալաշկերտ»-­ը խոշոր հաշվով հաղթեց «Սանտա­Կոլոմա»­-ին

Ավարտվեց «Չեմպինների լիգա»-­ի խաղարկության որակավորման մրցաշարի պատասխան հանդիպումը Երևանի «Ալաշկերտ»­-ի և Անդորրան ներկայացնող «Սանտա­Կոլոմա»-­ի միջև: «Արմենպրես»-­ը հաղորդում է, որ առաջին կեսից հետո հայկական ակումբը հաղթում էր 1:­0 հաշվով, իսկ երկրորդում կարողացավ պահպանել առավելությունը և հաղթել խոշոր՝ 3­:0 հաշվով:

2­-րդ խաղակեսն սկսվեց «Ալաշկերտ»-­ի առավելությամբ: Աբրահամ Խաշմանյանի թիմը կարող էր հաշվի տարբերությունը կրկնապատկել արդեն 48­-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը վրիպեց հիանալի դիրքից: Հայկական ակումբը հերթական հնարավորությունը կորցրեց ընդամենը մեկ րոպե անց. Կարեն Մուրադյանը նպաստավոր դիրքից աննշան շեղ հարվածեց: «Ալաշկերտ»-­ը հերթական հնարավորությունը կորցրեց հանդիպման 55­-րդ րոպեին: Այս անգամ դարպասապահը փակեց անկյունը և թույլ չտվեց գրավել դարպասը: 59-րդ րոպեին անդորրական ակումբը կարող էր պատժել «Ալաշկերտ»-­ին: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Թիմերի կազմերը 2­-րդ կեսում հավասարվեցին: «Սանտա­Կոլոմա»­-ից կարմիր քարտ ստացավ Ֆերնանդո Գոնսալեսը:

61­-րդ րոպեին «Ալաշկերտ»-­ի կենտրոնական պաշտպան Աշեքսանդր Տասիչը հայտնվեց դարպասապահի դիմաց մեն­մենակ ու չկարողացավ օգտագործել հնարավորությունը: «Ալաշկերտ»­ը շարունակեց գրոհել և 81­-րդ րոպեին անհավանական դիրքից մեր ֆուտբոլիստը չկարողացավ գրավել դարպասը: Բախտը երես էր թեքել «Ալաշկերտ»­-ի խաղացողներից: Այնուամենայնիվ, հայկական ակումբը 84-­րդ րոպեին կարողացավ հասնել արդյունքի: Հիանալի գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը: Արթուր Եդիգարյանը, խաղավարտին մտնելով փոխարինման, կարողացավ հիանալի վարպետությամբ հաշվի տարբերությունը դարձնել 3:­0՝ խաղի 88-­րդ րոպեին: «Ալաշկերտ»­-ը բավարարվեց այսքանով և դուրս եկավ «Չեմպիոնների լիգա»-­ի խաղարկության 2­-րդ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս