
Վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կա մեկ տուժած և մեկ զոհ

Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. կա մեկ տուժած և մեկ զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: