Բաժիններ՝

Վարդավառի միջոցառումների շրջանակում լվացվել և մաքրվել են նաև հուշարձանները

Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից:

Ջրցան մեքենաների տոնական շքերթից և փողոցներն ու հրապարակնելը լվանալուց հետո մայրաքաղաքի կոմունալ տնտեսության ծառայությունների աշխատակիցները, միանալով Վարդավառի միջոցառումներին, իրենց ինքնատիպ մասնակցությունն են բերել ազգային տոնին՝ տարբեր վարչական շրջաններում լվանալով և մաքրելով մի շարք հուշարձաններ:

Հիշեցնենք, որ այսօր տոնական բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս