Արագ պատրաստվող շոկոլադե թխվածք, որը կպատրաստի նույնիսկ երեխան
Մեր նոր բացահայտումը՝ արագ շոկոլադե թխվածքը այնքան համեղ է և միևնույն ժամանակ այնքան հեշտ է դրա պատրաստելը, որ նույնիսկ գովասանքներ ընդունելը այնքան էլ հարմար չեն լինի:
Բաղադրիչները.
1. Շոկոլադե սալիկ – 100գ
2. Շերտավոր խմոր (շոկոլադե սալիկից մեծ) – 1 հատ
3. Ձու – 1 հատ
4. Կտրատված ընկույզ
Պատրաստման եղանակը.
1. Տեղավորեք շոկոլադե սալիկը խմորի վրա: 
2. Խմորը կողքերից կտրատեք շերտերի: 
3. Հեռացրեք անկյունները: 
4. Փաթաթեք շոկոլադը խմորի մեջ: 
5. Խմորի վրա ձու քսեք: 
6. Լցրեք վրան կտրատված ընկույզը: 
7. Թխեք 200 աստիճան ջեռոցում 20 րոպե: 
8. Պատրաստ է, բարի ախորժակ: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

