Բաժիններ՝

«Գերմանիան ոչ մեկից չի վախենում և պատրաստ է խաղալ Ֆրանսիայի հետ». Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գերմանական թիմի Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է իր տպավորություններով:

Քառորդ եզրափակչում Իտալիայի հավաքականի հետ անցկացրած հիմնական և լրացուցիչ ժամանակներում խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էր գերմանական թիմը՝ 6:5:

«Գերմանիան երբեք ոչ մեկից չի վախենում: Մենք պատրաստ ենք խաղալ Ֆրանսիայի հետ: Դե, կամ էլ Իսլանդիայի: Ֆրանսիան մեծ քանակությամբ գերազանց ֆուտբոլիստներ ունի: Դրա փոխարեն, Իսլանդիան շատ լավ կազմակերպված է և շատ լավ է խաղում պաշտպանությունում: Բայց ես կարծում եմ, որ եթե Ֆրանսիան ցուցադրի իր մակարդակը, ապա դուրս կգա կիսաեզրափակիչ»,- Լյովի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս