Բաժիններ՝

Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ուիմբլդոնից

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հրաժեշտ տվեց այս մրցաշրջանում Մեծ սաղավարտ նվաճելու երազանքին՝ Ուիմբլդոնի 3-րդ շրջանում պարտվելով աշխարհի 41-րդ ռակետ Սեմ Կուերիին:

Ուիմբլդոնի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը բրիտանական մրցաշարի 3-րդ շրջանի խաղում պարտվեց աշխարհի 41-րդ ռակետ Սեմ Պուերիին 6:7, 1:6, 6:3, 6:7 հաշվով: Տվյալ պարտությունը դարձավ առաջինը Մեծ սաղավարտի մրցաշարերում՝ սկսած նախորդ տարվա Ռոլան Գարոսից: Ինչպես նաև այս պարտությամբ ընդհատվեց բաց դարաշրջանի համար ռեկորդային 30 հաղթանակներից բաղկացած շարքը:

Մրցաշարի 4-րդ շրջանին Ջոկովիչը չհասավ առաջին անգամ՝ սկսած 2009 թվականից, երբ 3-րդ շրջանում պարտվեց Ռոլան Գարոսի մրցաշարում:

Ֆրանսիայում տարած հաղթանակից հետո Նովակ Ջոկովիչը դարձավ առաջին թենիսիստը՝ սկսած 1969 թվականից, ում հաջողվել է նվաճել բոլոր 4 Մեծ սաղավարտներն անընդմեջ, և մինչ այս պարտությունը նա շանսեր ուներ դառնալ Մեծ սաղավարտի մրցանակակիր իր օրիգինալ նշանակությամբ, եթե մեկ շրջանի ընթացքում հաղթեր բոլոր 4 մրցաշարերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս