Եվրո-2016. Գերմանիան դուրս թողեց Իտալիային առաջնությունից
2016թ. Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում այսօր ուժերը չափեցին Գերմանիայի և Իտալիայի հավաքականները: Բորդոյի «Ստադ դե Բորդո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով (1:1՝ հիմնական ժամանակ, 6:5՝ 11 մետրանոցներով):
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:
Ընդմիջումից հետո հանդիպման հաշիվը բացեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմը. 63-րդ րոպեին գնդակը Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասն ուղարկեց Մեսութ Օզիլը: 78-րդ րոպեին իտալացիները կարողացան հավասարեցնել հաշվի տարբերությունը. Մեսութ Օզիլի գոլին Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը պատասխանեց Լեոնարդո Բոնուչիի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածով:
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեցին հաղթողին և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին գերմանացիները 6:5:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Գերմանիան կհանդիպի Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպման հաղթողի հետ:
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
Գերմանիա – Իտալիա՝ 1:1՝ հիմնական ժամանակ, 6:5՝ 11 մետրանոցներով
Մեսութ Օզիլ, 63 – Լեոնարդո Բոնուչի, 78 (11մ)