
Մարկո Ռոյսը պահանջել է ուժեղացնել թիմի կազմը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը հոգնել է առանց մրցանակների խաղալուց: Նա թիմի ղեկավարությանն ակնարկել է, որ հաջորդ տարի ցանկանում է անպայման գավաթ նվաճել և դրա համար պահանջում է ուժեղացնել թիմի կազմը:
«Ես թիմի առաջատար խաղացողներից եմ և իրավունք ունեմ մասնակցել որոշ որոշումների կամ քննարկումների: Ես սպասում եմ նոր ֆուտբոլիստների»,- նշել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
Սիրարփի Աղաբաբյան