Բաժիններ՝

Որքան շատ, այնքան վատ

2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով` Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 2.2 անգամ` կազմելով 67.7 մլն դոլար (2015 թվականի առաջին եռամսյակին այդ ցուցանիշը 31.2 մլն էր)։ Ընդհանուր արտահանման ծավալը նույն ժամանակահատվածում աճել է շատ ավելի թույլ տեմպով` 26.3%-ով։ Դրա արդյունքում` ՌԴ-ի տեսակարար կշիռը ՀՀ արտահանման կառուցվածքում աճել է և եռամսյակի արդյունքներով հասել 18%-ի։ Առաջին հայացքից` այս փաստը կարող է միայն ուրախացնել։ Սակայն մի քանի օր առաջ ԿԲ-ն հրապարակել էր 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, որը հուշում է, որ ոչ թե պետք է ուրախանալ, այլ հակառակը` մտահոգվել։

Բանն այն է, որ 2015 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանման կրճատումը և ՌԴ-ի տեսակարար կշռի նվազումը ընդհանուր արտահանման մեջ ԿԲ-ն դիտարկել էր` որպես արտաքին առևտրի կենտրոնացվածության թուլացում, ինչն իր հերթին` նվազեցրել է ՀՀ տնտեսության խոցելիությունը ՌԴ անբարենպաստ զարգացումներից։ Ստացվում է` եթե ՌԴ կշռի նվազումն արտահանման մեջ նվազեցնում է մեր տնտեսության խոցելիությունը, ապա հակառակ երևույթը` արտահանման աճը, մեզ ավելի խոցելի է դարձնում։ Իսկ դրանում ոչ մի ուրախալի բան չկա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս