Ավստրալիայում փնտրում են կոկորդիլոսի հարձակմանը ենթարկված 40-ամյա կնոջը
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ոստիկանությունն ու փրկարարները որոնում են մի կնոջ, որին, ինչպես ենթադրվում է տարել է կոկորդիլոսը: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը:
Տագնապ է հնչեցրել նրա ընկերուհին, ով պատնել է, որ մայիսի 29-ի երեկոյան իրենք միասին լողում էին Թորնթոն-Բիչի (Քեռնսից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորության վրա) ափի մոտ: Հանկարծ կինը ճչացել է, որ իրեն քաշում-տանում է կոկորդիլոսը: Ընկերուհին փորձել է օգնել, բայց չի կարողացել:
Ոստիկանությունը եւ փրկարարները, որոնց միացել են կամավորներ, գիշերը որոնել են կորածին, որոնումները շարունակվում են երկուշաբթի առավոտյան:
Լուրջ երկյուղներ կան, որ կինը զոհվել է: Կորածի անունը դեռեւս չի բացահայտվում, միայն հայտնի է, որ նա մոտավորապես 40 տարեկան է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: