Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ կապված խոցված «Սու-24»-ի հետ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է սպասում՝ կապված Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված «Սու-24» ռմբակոծչի հետ, հայտնում է TASS-ը:

«Մենք սպասում ենք ինչ-որ կոնկրետ քայլեր նրանց (Թուրքիայի) կողմից: Առայժմ դրանք չկան»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններից հետո:

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայում լսում են Անկարայի հայտարարությունները հարաբերությունները վերսկսելու մասին: «Մենք նույնպես ցանկանում ենք վերսկսել հարաբերությունները, սակայն մենք չենք դրանք քանդել»,- հայտարարել է Պուտինը
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի համար թանկ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակը: «Ինչո՞ւ է դա արվել, մինչ օրս չեմ հասկանում»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի ներկայացուցիչների հետ շփման մեջ է տարբեր խողովակներով:

Տեսանյութեր

Լրահոս