Մեխիկոյում բնապահպանական ահազանգ են հնչեցրել
Մեխիկոյում իշխանությունները բնապահպանական ահազանգ են հնչեցրել մեգապոլիսի հովտում օդի աղտոտվածության վիճակի պատճառով:
Մեխիկոյի շրջակա միջավայրի հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ օդի որակը քաղաքում նախօրեին եղել է շատ վատը, իսկ համապատասխան ցուցիչը հասել է 165 կետի:
Դրա հետ կապված՝ մայիսի 29-ին հավելյալ սահմանափակումներ են մտցվել անձնական ավտոմեքենաներից օգտվելու վրա: Այդ օրը փողոցներ չեն կարողանա դուրս գալ ավտոմեքենաները, որոնց համարներն ավարտվում են 1, 2, 5 ու 6 թվերով:
Ավելի վաղ Մեխիկոյի իշխանությունները ապրիլի 5-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում արգելել էին սեփական ավտոմեքենաների օգտագործումը՝ շաբաթական մեկ անգամ:
Նման սահմանափակումները տարածվում են միայն հին ավտոմեքենաների վրա, հայտնում է korrespondent.net-ը: