
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններից ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն տուժում. Բաքվում ՌԴ դեսպան

Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, Բաքվում՝ ուսանողների հետ հանդիպմանը, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Ադրբեջանի հավասարակշռված քաղաքականությունն այդ հարցում:
«Մեր համագործակցությունը դիմացավ փորձությանը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցը մի անգամ ասաց, որ «մենք անգամ ձեզանից շատ ենք մտահոգ ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով»: Կարծում եմ՝ նա չէր չափազանցնում …
Նրանք, ովքեր պատմություն են սովորել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ դժվար են ընթացել: Եղել է մի քանի պատերազմ: Ճիշտ է, հետո մենք միշտ հաշտվել ենք: Հուսով եմ՝ նման բան այս դեպքում ևս տեղի կունենա: Քայլը թուրքական կողմինն է: Այն գիտի, թե ինչ է հարկավոր անել»,- հայտարարել է ռուս դիվանագետը: